Jump to content

Քոֆի Անան

Քոֆի Անան
անգլերէն՝ Kofi Atta Annan
Ծնած է 8 Ապրիլ 1938(1938-04-08)[1][2][3][…]
Ծննդավայր Գումասի, Գանա[1][2]
Մահացած է 18 Օգոստոս 2018(2018-08-18)[4][5][6][…] (80 տարեկանին)
Մահուան վայր Պեռն, Զուիցերիա[7]
Քաղաքացիութիւն  Գանա[8][9]
Կրօնք Բողոքականութիւն
Ուսումնավայր Քուամէ Նքրումայի գիտութեան եւ արհեստագիտութեան համալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Մասաչուսեթի Արհեստագիտութեան ՀիմնարկԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[10]
Ժընեւի միջազգային յարաբերութիւններու հիմնարկԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[10]
Մֆանթսիփիմ ՎարժարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Մասաչուսեթսի արհեստագիտական հիմնարկԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Ժընեւի համալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Մաքալիսթեր ՎարժարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Սլոնի հետեւորդներու ծրագիր
Մասնագիտութիւն դիւանագէտ, տնտեսագէտ, քաղաքական գործիչ
Աշխատավայր Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն
Վարած պաշտօններ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար[11][12] եւ Միացեալ Ազգերու պատուիրակ՝ Սուրիոյ Մէջ
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ
Ամուսին Նանէ Անան եւ Թիթի Ալաքիճա
Ծնողներ հայր՝ Հենրի Ռենալտ Անան, մայր՝ Ռոզ Էշուն
Երեխաներ Քոժօ Անան, Նինա Քրոնսթետթ եւ Ամա Անան
Ստորագրութիւն

Քոֆի Անան (անգլերէն՝ Kofi Atta Annan, 8 Ապրիլ 1938, Քումասի, Կանա - 18 Օգոստոս 2018, Պեռն, Զուիցերիա), կանացի դիւանագէտ, որ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօն վարած է 1 Յունուար 1997-էն մինչեւ 31 Դեկտեմբեր 2006, փոխարինելով Պութրոս Պութրոս-Ղալին։ 2001-ին արժանացած է Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի[13]։ Կը տիրապետէր անգլերէնի, ֆրանսերէնի եւ կարգ մը ափրիկեան լեզուներու։

Ան հիմնադիրն ու տնօրէնն էր Քոֆի Անան Հիմնադրամին (Kofi Annan Foundation), ինչպէս նաեւ կը տնօրինէր Ծերունիներու համաշխարհային կազմակերպութիւնը, հիմնուած Նելսոն Մանտելայի կողմէ:[14] Ուսած է Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։

Ծնած է Քումասի, նախկին Անգլիական Ոսկեայ Ափ (British Gold Coast), եւ ստացած է տնտեսագիտական վկայական՝ Մաքալէսթըր Քոլէճէն (Macalester College) ներս, որմէ ետք համաշխարհային կապակցութիւններու համալսարանական ճիւղը շարունակած է Graduate Institute Geneva համալսարանին մէջ, ապա տեսչութեան (management) ճիւղը՝ MIT: Անան մաս կազմած է ՄԱԿ-ի 1962-ին, աշխատելով Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութենէն ներս, Ժընեւ: Շարունակած է ասպարէզը տարբեր գործեր ստանձնելով ՄԱԿ-ի գլխաւոր գրասենեակէն ներս, Նիւ Եորք, ինչպէս Ենթա-Գլխաւոր Քարտուղարը դառնալով խաղաղապահպանութեան հետ առնչուած գործերուն Մարտ 1992-էն մինչեւԴեկտեմբեր 1996:

Ստանձնած է ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարի դերը 13 Դեկտեմբեր 1996-ին Ապահովութեան Խորհուրդին կողմէ, ապա ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովին կողմէ: Ան առաջին սեւամորթ ափրիկեցին էր, որ ստանձնած էր աշխարհի աւագ դիւանագէտի պաշտօնը եւ պաշտօնավարած է երկու նստաշրջան` 1997-էն մինչեւ 2006: Անոր յաջորդողն էր Գլխաւոր Քարտուղար Պան Քի Մուն, 1 Յունուար 2007-ին:

Անանի նստաշրջանը զուգադիպած է Իրաքի պատերազմին եւ «Էյչ.Այ.Վի.»[15] համաճարակին:

Քոֆի Անան Լիբանանի արդի պատմութեան մէջ զօրակցած է Լիբանանի ազգային միասնականութեան եւ ապահովական կայունութեան, յատկապէս սահմանային խաղաղութեան` ՖԻՆԻՒԼ-ի միջազգային խաղաղապահ ուժերու առաքելութեան ընդմէջէն[16]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12296201X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/name/nm1108319/bio
  3. SNAC — 2010.
  4. http://www.ccma.cat/324/mor-als-80-anys-kofi-annan-secretari-general-de-lonu-i-premi-nobel-de-la-pau/noticia/2871533/
  5. https://www.lemonde.fr/disparitions/article/2018/08/18/mort-de-kofi-annan-ancien-secretaire-general-de-l-onu-et-nobel-de-la-paix_5343801_3382.html
  6. Թվիթթեր // X(untranslated), 2018.
  7. Former UN chief Kofi Annan dies // aljazeera.com — 2018.
  8. http://www.nytimes.com/2008/01/12/world/africa/12kenya.html
  9. http://www.nytimes.com/2006/07/30/education/edlife/gems.html?pagewanted=all
  10. 10,0 10,1 https://documents.wfp.org/stellent/groups/public/documents/webcontent/wfp095101.pdf
  11. https://undocs.org/S/RES/1358(2001) — 2001.
  12. https://undocs.org/S/RES/1090(1996) — 1996.
  13. «The Nobel Peace Prize 2001»։ NobelPrize.org։ Nobel Media AB 2018։ արտագրուած է՝ 19 August 2018 
  14. «Kofi Annan | Biography & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-08-22 
  15. Քոֆի Անան
  16. Անանի առաքելութիւնը Լիբանանի մէջ

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]